Ուկրաինայի ռադան չեղարկել է պատգամավորների անձեռնմխելիությունը: Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2020 թվականից: Օրինագծին, որը դեռևս 2017 թվականին ռադայում ներկայացրել էր Պյոտր Պորոշենկոն, աջակցել է 373 պատգամավոր: Միակ կուսակցությունը, որը չի մասնակցել քվեարկությանը, ռուսամետ «Ընդդիմության հարթակ՝ կյանքի համար»-ն էր:
Փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, 2020 թվականի հունվարի մեկից ուկրաինացի պատգամավորներին քրեական հետապնդել հնարավոր կլինի նաև առանց ռադայի համաձայնության: