Ուկրաինայի պատվիրակությունը՝ Վլադիմիր Զելենսկու գլխավորությամբ, գտնվում է Ֆլորիդայում, իսկ Դոնալդ Թրամփը Զելենսկիին կընդունի իր նստավայրում
Ուկրաինայի պատվիրակությունը՝ Վլադիմիր Զելենսկու գլխավորությամբ, գտնվում է Ֆլորիդայում, իսկ Դոնալդ Թրամփը Զելենսկիին կընդունի իր նստավայրում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գլխավորած պատվիրակությունը ներկայումս գտնվում է Ֆլորիդայում։ Այսօր Զելենսկին հյուրընկալվելու է ԱՄՆ նախագահի՝ Դոնալդ Թրամփի նստավայրում։

Հայտնի է, որ բանակցությունների գլխավոր թեման Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ չորս տարի առաջ սկսված պատերազմի ավարտն է։

Կողմերը կքննարկեն խաղաղության պլանի նոր տարբերակը, որը բաղկացած է 20 կետից։ Ներկայացված է նաև փաստաթուղթ, որը նախատեսում է անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար ԱՄՆ-ի կողմից։

ԱՄՆ մեկնելուց առաջ Ուկրաինայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հետ։

Զելենսկու խոսքով՝ անհրաժեշտ է ուժեղ դիրքորոշում, որպեսզի Պուտինն ի վիճակի չլինի մանիպուլացնել իրավիճակն ու խոչընդոտել արդար խաղաղության հասնելուն։

Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը նախատեսված է այսօր՝ Թբիլիսիի ժամանակով 22:00-ին։