Ուկրաինայի պաշտպանության նախարարության տեղեկությամբ՝ ռուսամետ ուժերը արևելյան Ուկրաինայում ռմբակոծել են 27 բնակավայրեր
Ուկրաինայի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, ռուսական օկուպացիոն ուժերը արևելյան Ուկրաինայում հրադադարը խախտել են 34 անգամ, այդ թվում՝ 28 անգամ կիրառելով Մինսկի համաձայնագրերով արգելված զենքերը։ Նախարարության տվյալներով՝ ռմբակոծվել է 27 բնակավայր, վնասվել են շենքեր և կոմունալ ենթակառուցվածքներ, չորս մարդ վիրավորվել է, երկու խաղաղ բնակիչ և Ուկրաինայի միացյալ ուժերի երկու զինծառայող։ Նախարարությունից հայտնում են, որ զինծառայողների վիճակը միջին ծանրության է։
Նախարարության հաղորդմամբ, ռուսական զորամիավորումները հրետանու կիրառմամբ ռմբակոծել են «Վրուբիվկա» բնակավայրը։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ դպրոցի շենքը, որտեղ ռմբակոծության պահին եղել են աշակերտներ, վնասվել է։ Վնասվել է նաև գազատարը, ինչի պատճառով բնակչության մի մասին բնական գազ չի մատակարարվում։
Միևնույն ժամանակ, ըստ նախարարության, ռուսամետ ուժերը ծանր հրետանի են կիրառել «Ստանիցա Լուգանսկա» բնակավայրը ռմբակոծելու համար, որտեղ վնասվել է մանկապարտեզի շենքը։ Երեք մարդ վիրավորվել է։