Ուկրաինայի Օդեսա քաղաքում արգելվել է ծովում լողալը՝ ջրի վիճակի զգալի վատթարացման պատճառով
Ուկրաինայի Օդեսա քաղաքում արգելվել է ծովում լողալը՝ ջրի վիճակի զգալի վատթարացման պատճառով

Ուկրաինայի Օդեսա քաղաքում ջրի վիճակի զգալի վատթարացման պատճառով ծովում լողալն արգելվել է, հայտարարել է Օդեսայի քաղաքային խորհուրդը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ աղտոտված ջուրը վտանգ է ներկայացնում քաղաքի բնակչության առողջության համար, իսկ Օդեսայի ափին ծովում լողալն արգելված է։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, այս որոշումն ընդունվել է Շրջակա միջավայրի պահպանության և արտակարգ իրավիճակների հանձնաժողովի արտահերթ նիստում։

Հիշեցնենք, որ Օդեսայի շրջանի սահմանապահները շարունակում են արձանագրել ռուսական էկոսպանության արդյունքները, ըստ նրանց՝ ծովը «դարձել է կենդանիների աղբանոց ու գերեզմանոց»։