Ուկրաինայի նախագահը չորս անձանց զրկել է քաղաքացիությունից, որոնց նկատմամբ գործարկվել են պատժամիջոցներ, երբ պարզվել էր, որ նրանք ունեն երկքաղաքացիություն
Ուկրաինայի նախագահը չորս անձանց զրկել է քաղաքացիությունից, որոնց նկատմամբ գործարկվել են պատժամիջոցներ, երբ պարզվել էր, որ նրանք ունեն երկքաղաքացիություն։ Ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները, խոսքը չորս մաքսանենգների մասին է։
Նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ համապատասխան գործողությունն իրականացրել է Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը և այն ուղղված է եղել Ուկրաինայի տարածքում գործող անձանց դեմ, որոնց անուններն ընդգրկվել են Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհրդի «սև ցուցակում»։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմում չեն հստակեցնում, թե կոնկրետ ում մասին է խոսքը։
Նախագահ Զելենսկու խոսքով՝ մաքսանենգներին օգնել են ուկրաինացի մաքսավոր բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք ազատվել են իրենց պաշտոններից և պատասխանատվության կենթարկվեն օրենքի առջև։
Սեպտեմբերի 7-ին Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտնաբերել է մաքսային պաշտոնյաների, որոնք նպաստել են Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհրդի «սև ցուցակում» հայտնված անձանց գործունեությանը: