Ուկրաինայի նախագահական ընտրություններին ռուս դիտորդների չեն հրավիրի
Ուկրաինայի նախագահական ընտրություններին ռուս դիտորդների չեն հրավիրի

Ուկրաինայի նախագահական ընտրություններին ռուս դիտորդների չեն հրավիրի: Ինչպես հայտարարել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում, Ուկրաինայի օրենսդրությամբ Ռուսաստանը ագրեսոր երկիր է, ուստի ռուս դիտորդներին արգելված է ներկա գտնվել Ուկրաինայի նախագահական ընտրություններին:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը հրապարակել է նամակ, որով Ուկրաինայի իշխանությունը դիմում է «ԵԱՀԿ»-ի ժողովրդավարական ինստիտուտներին և Մարդու իրավունքների բյուրոյին և խնդրում մարտի 31-ին նախատեսված ընտրություններին ուղարկել միջազգային դիտորդների: