Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բաթումի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բաթումի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բաթումի:

Բաթումիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Աջարիայի կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն:

Վլադիմիր Զելենսկին Վրաստան է ժամանել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով:

Այսօր Ուկրաինայի նախագահը կմասնակցի Բաթումիի «Եվրամիության գրավչության ուժը և տարածաշրջանի վերափոխումը» 17-րդ միջազգային համաժողովին, որի շրջանակներում կկայանա «Արևելյան գործընկերության» ասոցացված երկրների ղեկավարների հանդիպումը: Միջոցառումը կբացի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: