Ուկրաինայի կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի տվյալներով՝ խուզարկվել է Ուկրաինայի Ազգային բանկը և բանկի աշխատակիցներից մեկի տունը
Ուկրաինայի կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն խուզարկություն է անցկացրել Ուկրաինայի Ազգային բանկում,- հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Ուկրաինայի կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյին։
Գործակալության տվյալներով՝ խուզարկություն է կատարվել նաև կենտրոնական բանկի աշխատակիցներից մեկի բնակության հասցեում, չնայած ոչ ոք չի ձերբակալվել։
Խուզարկության փաստը հաստատում է նաև կենտրոնական բանկը։ Նրանք ասում են, որ բանկը շարունակում է գործել սովորականի պես։
Ներկայումս անհայտ է, թե ինչ պատճառով է խուզարկություն կատարվել Ուկրաինայի Ազգային բանկի շենքում և բանկի աշխատակցի բնակության հասցեում։