Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն հրապարակել է ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները
Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները:
Ընտրություններում ձայների 73,22%-ով հաղթել է «ժողովրդի ծառան» կուսակցության թեկնածու Վլադիմիր Զելենսկին:
Հատկանշական է, որ ՈՒկրաինայի ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքները հրապարակել է վերջին օրը:
Ավելի վաղ Զելենսկին մեղադրել էր երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովին նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումը միտումնավոր ձգձգելու համար: Ուկրաինական օրենսդրության համաձայն՝ քանի որ խորհրդարանի պատգամավորները երդվել են 2014 թվականի նոյեմբերի 27-ին, ապա նախագահը կարող է խորհրդարանը լուծարել մայիսի 27-ից ոչ ուշ: Եթե նա չհասցնի, ապա ստիպված կլինի աշխատել խորհրդարանի ներկայիս կազմի հետ, որտեղ չունի իր ներկայացուցիչները, մինչև հոկտեմբերի 27-ը: