ՈՒկրաինայի կառավարությունը սկսում է եկեղեցական ունեցվածքի հաշվառման գործընթացը
ՈՒկրաինայի կառավարությունը սկսում է եկեղեցական ունեցվածքի հաշվառման գործընթացը

ՈՒկրաինայի կառավարությունը սկսում է եկեղեցական ունեցվածքի հաշվառման գործընթացը: Գործը վերաբերում է Մոսկվայի պատրիարքարանի ուկրաինական ուղղափառ եկեղեցու սեփականությունում գտնվող ունեցվածքին, որը ՈՒկրաինայի մշակույթի նախաձեռնությամբ գնահատելու և հաշվառելու է հատուկ ստեղծված հանձնաժողովը:

Ինչպես գրում է ռուսական մամուլը, Մոսկվայի պատրիարքարանը համապատասխան որոշման մասին արդեն տեղեկացվել է:

Մոսկվայի պատրիարքարանում հայտարարել են, որ նշված նախաձեռնությունը հնարավոր է վտանգի տակ դնի եկեղեցական ունեցվածքը, որը նրանց խոսքերով կհայտնվի չճանաչված եկեղեցիների ձեռքերում:

Հիշեցնենք, օգոստոսի 7-ին, Կոնստանդնոպոլսի պատրիարքը ՈՒկրաինա է ուղարկել իր ներկայացուցիչներին, որոնք պետք է ուկրաինական կողմին օգնեն ՈՒկրաինայի ուղղափառ եկեղեցու ավտոկեֆալիայի շնորհման գործընթացին: Այս որոշումը քննադատել են Ռուսաստանի պատրիարքարանում, և հայտարարել, որ հրաժարվում են գտնվել այն կառույցում, որը ղեկավարելու են Կոնստանինոպոլսի պատրիարքարանի ներկայացուցիչները:

Մի քանի օր առաջ Կիևի պատրիարք Ֆիլարետը հարցազրույցներից մեկում ասել էր, որ ավտոկեֆալիա ստանալուց հետո, ՈՒկրաինայի ուղղափառ եկեղեցին կդառնա աշխարհում ամենամեծը: