Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ Ռուսաստանը կրակ է բացել Զապոռոժյեի ատոմակայանի վրա

18:29, 13.08.2022

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ Ռուսաստանը կրակ է բացել Զապոռոժյեի ատոմակայանի վրա։ Էներգոդարի քաղաքապետ Դմիտրի Օռլովը քաղաքացիներին կոչ է անում դուրս չգալ փողոց։ Ուկրաինայի ռազմական հետախուզությունը հայտնում է, որ ռուսները Վոդյանոե գյուղից գնդակոծում են միջուկային օբյեկտը։ Նրանց տվյալներով՝ արդյունքում վնասվել է կայանի ստորգետնյա հաղորդակցությունը և հրշեջ բաժինը։

Միաժամանակ Դնեպրոպետրովսկի շրջանի վարչակազմը տեղեկություն է տարածում, որ ռուսական բանակը ռմբակոծել է Նիկոպոլ քաղաքը։ Քաղաքում վնասվել են բազմահարկ և մասնավոր առանձնատներ: Մանկապարտեզը նույնպես։ Խափանվել են գազատարն ու էլեկտրահաղորդման գիծը։ Քաղաքացիները չեն տուժել:

Միաժամանակ ռազմական գործողությունները շարունակվում են Դոնբասում եւ Խերսոնի շրջանում։

Նմանատիպ