Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ Ռուսաստանը երեկ երեկոյան օդային հարձակում է իրականացրել Օդեսայի վրա
Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ Ռուսաստանը երեկ երեկոյան օդային հարձակում է իրականացրել Օդեսայի վրա

Ուկրաինայի իշխանության տվյալներով՝ Ռուսաստանը երեկ երեկոյան օդային հարձակում է իրականացրել Օդեսայի վրա, որի ժամանակ օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ ռուսական զորքերը քաղաքի վրա գրոհել են իրանական արտադրության «Շահեդ-136» կամիկաձե անօդաչու սարքերով։

Օդեսայի շրջանային վարչակազմի տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան, թեև հարվածների հետևանքով վնասվել են ենթակառուցվածքային օբյեկտներ։

Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ նրանք ոչնչացրել են 12 կամիկաձե «Շահեդի»-ից 10-ը։ Այս պահին հրշեջները փորձում են մեկուսացնել հրդեհը: Տեղում աշխատում են Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը և այլ կառույցներ։