Ուկրաինայի իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում զգույշ լինել Անկախության տոնը նշելիս

15:25, 21.08.2022

Ուկրաինայի իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում զգույշ լինել Անկախության օրը նշելիս։

Ինչպես գրում է «BBC»-ն, նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը բնակչությանը զգուշացրել է օգոստոսի 24-ին՝ Ուկրաինայի անկախության օրը, Կիևի վրա հրթիռային հարձակումների վտանգի մասին։

«Ռուսաստանը արխայիկ պետություն է։ Նա որոշակի ժամկետներ է կապում իր գործողությունների հետ՝ ինչ է պետք անել, որպեսզի մարդիկ իրենց վատ զգան: Նրանք ատում են մեզ, ուստի կփորձեն օգոստոսի 23-ին և 24-ին ավելացնել թեւավոր հրթիռներով հարձակումները մի շարք քաղաքների վրա։ Իհարկե, Կիևը կլինի այս քաղաքների ցանկում»,- ասել է Պոդոլյակը Ազգային հեռուստամարաթոնի եթերում։

Նա ասաց, որ ապոկալիպսիս չի լինի, բայց քաղաքացիները պետք է զգույշ լինեն և չանտեսեն օդային հարձակման նախազգուշացումները։

Նշենք, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին նաև խնդրել է ուկրաինացիներին զգոն լինել հաջորդ շաբաթվա սկզբին սպասվող պետական ​​տոների կապակցությամբ։

Նմանատիպ