Ուկրաինայի հատուկ հակակոռուպցիոն դատախազությունը հետաքննություն է սկսել Պետրո Պորոշենկոյի դեմ
Ուկրաինայի հատուկ հակակոռուպցիոն դատախազությունը հետաքննություն է սկսել Ուկրաինայի նախկին նախագահի դեմ։ Պետրո Պորոշենկոն մեղադրվում է ծառայողական իրավասությունների չարաշահման մեջ։
Ինչպես ասված է հետաքննչական մարմնի հայտարարության մեջ, Պորոշենկոյից բացի հետաքննություն է սկսվել նաև այլ պաշտոնյաների հանդեպ։
Կոնկրետ, գործը վերաբերում է Ուկրաինայում էլեկտրաէներգիա արտադրող Ցենտրէներգո ընկերությունում կառավարության բարձրաստիճան անձանց նշանակմանը։