Ուկրաինայի համար Պորոշենկոն օղուց վատն է
Ուկրաինայի համար Պորոշենկոն օղուց վատն է

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի համար ավելի վտանգավոր է, քան նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին:

«Պորոշենկոն ավելի վտանգավոր է, քան Յանուկովիչը: Որովհետև Յանուկովիչի դեպքում ամեն ինչ հասկանալի էր: Իսկ Պորոշենկոն հմտորեն քողարկվում է: Ասում է, որ հայրենասեր է, որ պատերազմում է Ռուսաստանի դեմ»,- ասել է Սաակաշվիլին:

Նրա խոսքով՝ այս կապակցությամբ կարելի է բերել մեկ համեմատություն:

«Ահա, օրինակ, օղի կա: Կամ՝ վիսկի: Եվ բոլորը գիտեն, որ եթե շատ խմես, ապա օրգանիզմի համար վատ կլինի: Բայց կա գարեջուր: Եվ այն օրգանիզմի համար ավելի վտանգավոր է, քան օղին: Որովհետև  մտածում ես, որ սա թեթև խմիչք է: Իսկ օրգանիզմի համար դրա հետևանքն ամենից վատն է: Պորոշենկոն՝ գարեջրի նման է: Եվ դրանից հետո խումհարը շատ ծանր կլինի»,- նշել է Սաակաշվիլին: