Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ ուկրաինացի զինվորականները Խարկովի մարզում երեք օրվա ընթացքում առաջ են շարժվել 50 կիլոմետր

10:32, 09.09.2022

Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ ուկրաինացի զինվորականները Խարկովի մարզում երեք օրվա ընթացքում առաջ են շարժվել 50 կիլոմետր։ Այս մասին ասվում է առաջնագծում տիրող իրավիճակի մասին Ուկրաինայի զինված ուժերի տարածած տեղեկատվության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ վերջին 24 ժամում Ռուսաստանի Դաշնությունը 45 օդային և հինգ հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի տարածքում։ Խարկովում երկու մարդ է մահացել, հինգը՝ վիրավորվել:

Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ Սեւերսկի ուղղությամբ ռուսական բանակի կողմից կրակի ինտենսիվությունը զգալիորեն նվազել է, իսկ մյուս ուղղություններով ռուսական բանակը շարունակել է կրակել ռազմական և քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ։

Գլխավոր շտաբի տվյալներով՝ ուկրաինացի զինվորականներն ուժեղացնում են դիրքերը և ապահովում են, որ հակառակորդը առաջխաղացում չունենա։

Նմանատիպ