Ուկրաինայի գլխավոր շտաբի հաղորդմամբ, Ռուսաստանը մտադիր է Ուկրաինա ուղարկել տանկային-հրետանային նոր ստորաբաժանում և Բալթյան նավատորմի ռազմածովային բրիգադ
Ուկրաինայի գլխավոր շտաբի հաղորդմամբ, Ռուսաստանը մտադիր է Ուկրաինա ուղարկել տանկային-հրետանային նոր ստորաբաժանում և Բալթյան նավատորմի ռազմածովային բրիգադ

Ուկրաինայի գլխավոր շտաբի հաղորդմամբ, Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են Ուկրաինայի դեմ ռազմավարական հարձակումը։ Գլխավոր շտաբի հայտարարության համաձայն՝ նրանց նպատակը Կիևի շրջափակումն է։

Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ ռուսական բանակը Իզյում քաղաքից փորձել է հարձակվել Սլոբոժանսկու վրա, սակայն ապարդյուն։

«Մարիուպոլի վրա հարձակումը շարունակվում է։ Այժմ ռուսական զինված ուժերը համալրման են սպասում, և Ռուսաստանը մտադիր է Ուկրաինա ուղարկել տանկային-հրետանային նոր ստորաբաժանում և Բալթյան ռազմածովային ուժերի հետևակային բրիգադ»,- ասվում է հաղորդագրությունում։