Ուկրաինայի գլխավոր շտաբ - Կիևի շրջանի վրա Ռուսաստանի գիշերային հարձակման հետևանքով հինգ մարդ վիրավորվել է, մեքենաներ և բնակելի շենք է վնասվել
Ուկրաինայի գլխավոր շտաբ - Կիևի շրջանի վրա Ռուսաստանի գիշերային հարձակման հետևանքով հինգ մարդ վիրավորվել է, մեքենաներ և բնակելի շենք է վնասվել

Կիևի մարզում գիշերը Ռուսաստանի կողմից իրականացված հարձակման հետևանքով հինգ մարդ վիրավորվել է, ավտոմեքենաներ և բնակելի շենք է վնասվել,- այս մասին հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը։

Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ Ուկրաինան կարողացել է ոչնչացնել ռուսական ուժերի կողմից արձակված «Շահիդ» տեսակի բոլոր 35 անօդաչու թռչող սարքերը։

Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյի խոսքով՝ մայրաքաղաքում բեկորների անկման հետևանքով տուժել է յոթ ավտոմեքենա և բնակելի շենք։ Հինգ վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց։

Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը, օկուպացված Ղրիմից, գիշերը հարձակվել է Օդեսայի շրջանի վրա։ «X-22» հրթիռներն ուղղված են եղել սննդի կազմակերպություններից մեկի և ծովափին գտնվող հանգստի գոտու վրա։ Օդեսայի մարզում հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում էին մի քանի ժամվա ընթացքում։ Տուժածների մասին տեղեկություններ դեռևս հայտնի չեն։