ՈՒկրաինայի գլխավոր դատախազությունը դատարանին դիմել է, Վիկտոր Յուշչենկոյի ունեցվածքի վրա գրավ դնելու պահանջով
ՈՒկրաինայի գլխավոր դատախազությունը դատարանին դիմել է, երկրի նախկին նախագահ, Վիկտոր Յուշչենկոյի ունեցվածքի վրա գրավ դնելու պահանջով: Լրատվությունն այս մասին տարածում է «ուկրաինսկիե նովոստին»:
Հրատարակչության տվյալներով, գործը վերաբերում է Յուշչենկոյի սեփականության մեջ գտնվող անշարժ գույքին, սակայն ունեցվածքի ցուցակը չի հրապարակվում:
ՈՒկրաինայի գլխավոր դատախազությունը երկրի նախկին նախագահի դեմ գործը հարուցել է հունիսի 6-ին: Նա մեղադրվում է 540 մլն. ուկրաինական գրիվնի (20 մլն. դոլար) արժեքի պետական գույքի յուրացման մեջ:
Հետաքննության լրատվությամբ, մարդկանց խմբի հետ պայմանավորվելով և պաշտոնը չարաշահելով Վիկտոր Յուշչենկոն սեփականաշնորհել է պետական գույք, այդ թվում շինություններ և հողատարածքներ: Անձամբ Յուշչենկոն չի ճանաչում իր մեղքը: