ՈՒկրաինայի գերագույն ռադան աջակցել է պատերազմական իրավիճակ հայտարարելուն
ՈՒկրաինայի գերագույն ռադան աջակցել է պատերազմական իրավիճակ հայտարարելուն: Նախագահի կարգադրությանը աջակցել է 276 պատգամավոր:
ՈՒկրաինայի նախագահի կարգադրության համաձայն, պատերազմական իրավիճակը գործելու է ՈՒկրաինայի 10 շրջանում: Խոսքը վերաբերում է Ռուսաստանի, Մոլդովայի սահմանին և Սև և Ազով ծովերի սահմանին գտնվող շրջաններին:
Պատերազմական իրավիճակը գործի է դրվելու նոյեմբերի 28-ին ժամը 09:00-ին և տևելու է մինչև դեկտեմբերի 27-ը:
ՈՒկրաինայի ռադայի նիստը ընթացել է աղմկի ֆոնի ներքո: Ընդիմադիր պատգամավորները արգելափակել էին ամբիոնը, որի պատճառով խորհրդարանի խոսնակը չէր կարող սկսել նիստը:
Ռադայի կողմից հաստատված փաստաթղթում նշված է նաև, որ ՈՒկրաինայի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 31-ին:
Հեղինակ -
Edgar Barsegyan