ՈՒկրաինայի և Վրաստանի միջև «Աի դի» քարտերով երթևեկելը հնարավոր կլինի մարտի 1-ից
ՈՒկրաինայի և Վրաստանի քաղաքացիները երկու երկրներ «Աի դի» քարտերով երթևեկել կկարողանան ընթացիկ տարվա մարտի մեկից: Այս մասին լրատվությունը տարածել է ՈՒկրաինայի արտաքին գործերի նախարարությունը:
«2019 թվականի մարտի 1-ից ուժի մեջ է մտնում ՈՒկրաինայի և Վրաստանի կառավարությունների միջև նորացված համաձայնությունը ՝ այցեգրային պահանջների վերացման մասին: Գոյություն ունեցող անայցագրային ռեժիմի հետ միասին, հավելյալ գործի է դրվելու Աի դի քարտերով երկու երկրներ փոխայցելության հնարավորությունը»,-ասված է հայտարարությունում:
ՈՒկրաինայի և Վրաստանի քաղաքացիներին միմյանց երկրներում հնարավորություն է տրվում առանց այցեգրի, մեկ տարվա ընթացքում մնալ 90 օր:
ՈՒկրաինան և Վրաստանը նշված համաձայնագիրը ստորագրել են անցած տարվա հոկտեմբերին:
Հեղինակ -
Edgar Barsegyan