Ուկրաինայի և Սիրիայի նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու վերաբերյալ
Ուկրաինայի և Սիրիայի նախագահները ստորագրել են երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ համատեղ հայտարարություն: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս մասին գրել է սոցիալական ցանցերում և հրապարակել իր սիրիացի գործընկեր Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպման կադրերը։
Ինչպես գրել է Զելենսկին, Ուկրաինան պատրաստ է աջակցել սիրիացի ժողովրդին կայունության ճանապարհին։
«Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ բանակցությունների ընթացքում մենք նաև մանրամասն քննարկել ենք համագործակցության զարգացման հեռանկարային ոլորտները, երկու երկրների առջև ծառացած անվտանգության սպառնալիքները և դրանց դեմ պայքարի կարևորությունը: Մենք համաձայնել ենք մեր հարաբերությունները կառուցել փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա», – գրել է Զելենսկին։