Ուկրաինայի և Ռուսաստանի միջև իրականացվում է կալանավորների փոխանակման գործընթացը:
Ուկրաինացի կալանավորների մտերիմները գտնվում են Կիևի «Բորիսպոլի» օդանավակայանում, որտեղ արդեն վայրէջք է կատարել ազատ արձակված ուկրաինացի կալանավորների ինքնաթիռը:
Կիևի «Բորիսպոլի» օդանավակայանում նույն հատուկ չվերթով Մոսկվա կմեկնեն ռուս կալանավորները: Նրանք արդեն օդանավակայանում են:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման գործընթացն ընթանում է 35-35 բանաձևով, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր կողմ կազատի 35 գերու: