Ուկրաինայի «Էներգոատոմ»-ը հայտնում է, որ Զապոռոժյեի ատոմակայանի բոլոր էներգաբլոկները կրկին անջատվել են ցանցից

12:37, 26.08.2022
Six power units generate 40-42 billion kWh of electricity making the Zaporizhzhia Nuclear Power Plant the largest nuclear power plant not only in Ukraine, but also in Europe, Enerhodar, Zaporizhzhia Region, southeastern Ukraine, July 9, 2019. Ukrinform.

Ուկրաինայի «Էներգոատոմ»-ը հայտնում է, որ Զապոռոժյեի ատոմակայանի բոլոր էներգաբլոկները կրկին անջատվել են ցանցից։

Ըստ տեղեկությունների՝ էլեկտրահաղորդման գծի շահագործումը վերականգնվել է, սակայն երկու էներգաբլոկները ցանցին միացնելու աշխատանքները դեռ շարունակվում են։

րեկ երեկոյան պատմության մեջ առաջին անգամ ցանցից անջատվել է ատոմակայանը։

Բացի այդ, հաջորդ շաբաթ ակնկալվում է, որ Զապոռոժյեի ատոմակայան կժամանեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները։

Ուկրաինական լրատվամիջոցները տեղեկությունը տարածում են էներգետիկայի նախարարի խորհրդական Լանա Զերկալի հիման վրա։

Նմանատիպ