Ուկրաինայի էներգետիկայի նախարար. Ռուսական բանակը ռմբակոծում է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտները ողջ երկրում
Ռուսական բանակը ամբողջ երկրում ռմբակոծում է ուկրաինական էներգետիկ օբյեկտները,- հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշենկոն։
Ուկրաինայի կառավարության ներկայացուցչի խոսքով, ռմբակոծության հետևանքները պարզ կդառնան հենց որ անվտանգության իրավիճակը կայունանա։
Ռուսաստանի հարձակման թիրախը Արեւմտյան Ուկրաինայի շրջաններն են։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ հրթիռային հարձակման պատճառով Վոլինի շրջանի Լուցկ քաղաքում ջրամատակարարման և ջեռուցման համակարգն անցել է էներգիայի այլընտրանքային աղբյուրների։ Քաղաքում դադարեցվել է ուսումնական գործընթացը.
Ռիվնե շրջանի ղեկավարությունն ասում է, որ տարածաշրջանում ավելի քան 280 հազար բաժանորդ մնացել է առանց էլեկտրամատակարարման, կա նաև ջրամատակարարման խնդիր։
Պայթյուններ են լսվել նաև Իվանո-Ֆրանկովսկում, Լվովում և Խմելնիցկում։ Ժիտոմիրում նույնպես անջատվել է էլեկտրաէներգիան, ինչի պատճառով ջրամատակարարման օբյեկտներն աշխատում են գեներատորներով։
Այս պահին Լվովի մարզում ավելի քան 500 հազար բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության։