ՈՒկրաինայի եկեղեցուն ավտոկեֆալիա շնորհելու տոմոսը ստորագրել են Կոնստանդնապոլսի պատրիարքարանի սինոդի բոլոր անդամները

ՈՒկրաինայի ուղղափառ եկեղեցուն ավտոկեֆալիա շնորհելու տոմոսը ստորագրել են Կոնստանդնապոլսի պատրիարքարանի սինոդի բոլոր անդամները: Լրատվությունն այս մասին տարածել է ուկրաինական մամուլը:

Ստորագրման արարողությունից հետո ավարտվել է տոմոսի ձևակերպման գործընթացը և այն պաշտոնապես մտել է ուժի մեջ:

Հիշեցնենք, որ ՈՒկրաինայի ուղղափառ եկեղեցու ավտոկեֆալիայի տոմոսը հունվարի 8-ին ՈՒկրաինայից տարել են Ստամբուլ: Համաշխարհային պատրիարքարանի անդամների ստորագրումից հետո, տոմոսը կրկին վերադարձվելու է ՈՒկրաինա:

ՈՒկրաինայի ուղղափառ եկեղեցու ավտոկեֆալիայի մասին տոմոսը, համաշխարհային պատրիարք Բարթլոմեն ստորագրել է հունվարի 5-ին: