Ուկրաինայի արևելյան մասում, Դրոգոբիչ քաղաքում, պայթյունի հետևանքով տուժել է յոթ և զոհվել՝ մեկ մարդ:
Պայթյունը տեղի է ունեցել բնակելի տանը:
Տարածված տեղեկությամբ, պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը:
Տեղում արտակարգ ռեժիմում աշխատում են փրկարարական ծառայության ներկայացուցիչները:
Գազի արտահոսքի պատճառը դեռևս հայտնի չէ: