ՈՒկրաինայի դատարանը նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության գործով

Կիևի Օբոլոնի շրջանային դատարանը նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության գործով:

Դատավորի հայտարարությամբ, չնայած նրան, որ նախկին նախագահը իրեն մեղավոր չի ճանաչում, դատարանը լսել է վկաներին, ուսումնասիրել է փորձաքննության արդյունքները, փաստաթղթերը և այլ ապացույցներ, գնահատել կողմերի փաստարկները և կայացրել է, որ մեղադրյալը մեղավոր է:

Վիկտոր Յանուկովիչը ՈՒկրաինայում չի գտնվում 2014 թվականից հետո: Կիևի դատարանը պետական դավաճանության գործով քննարկումը սկսել է 2017 թվականին:

Դատախազությունը պահանջում է Վիկտոր Յանուկովիչին դատապարտել 15 տարով ազատազրկման: