Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ տարածել է հայտարարություն

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Միխեիլ Սաակաշվիլիին Գլդանիի թիվ 18 քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հիասթափված է Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին Գլդանիի թիվ 18 քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու և ուկրաինական կողմին այդ մասին տեղյակ չպահելու կապակցությամբ։

«Մենք վրացական կողմին կոչ ենք անում անհապաղ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել քաղաքացիական բուժհաստատություն, որը կունենա բոլոր անհրաժեշտ պայմանները՝ համապատասխան բժշկական և շտապօգնության ծառայություններ մատուցելու համար։ Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը այսօր պաշտոնական նոտա է ստացել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունից։

Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի քրեակատարողական հիմնարկում մնալը լրացուցիչ ռիսկեր ու լարվածություն է ստեղծում, որից կարելի է խուսափել մարդասիրական տեսանկյունից։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության և Վրաստանում Ուկրաինայի դեսպանատան կողմից հատուկ հսկողության տակ է վերցված Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։