Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ։
«Միխեիլ Սաակաշվիլիին Գորիի զինվորական հոսպիտալից բանտ տեղափոխելու երեկվա փորձը չի իրականացվել պատշաճ կանոններով։ Փաստաբաններն այդ մասին տեղեկություն չունեին։ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը դա թույլ չի տալիս, և նա հետագա վերականգնողական կարիք ունի։
Կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին հարգանքով վերաբերվել Ուկրաինայի քաղաքացուն և թույլ չտալ որևէ գործողություն, որը կվտանգի նրա կյանքը կամ առողջությունը։
Ուկրաինացի դիվանագետները շարունակում են աշխատել Վրաստանում, և այս իրավիճակը գտնվում է խիստ վերահսկողության տակ, ինչպես նաև մշտական երկխոսության մեջ է Վրաստանի կառավարության և Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանների հետ։ Ուկրաինայի հյուպատոսին վաղը Վրաստանում թույլ կտան հանդիպել Միխեիլ Սաակաշվիլիի հետ։
Վրացական կողմը պետք է ուկրաինացի բժիշկներին իրավունք տա զննել Ուկրաինայի քաղաքացի Սաակաշվիլիին։
Մենք աշխատում ենք Միխեիլ Սաակաշվիլիի՝ Ուկրաինա վերադառնալու հարցի վրա՝ հումանիտար նպատակների, բուժման և վերականգնման հիման վրա։ Նման քայլի գնալու անհրաժեշտությունը միանգամայն պարզ է ու միանշանակ»,- ասված է հայտարարության մեջ։