Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գեորգի Տիխին հաստատել է, որ Ուկրաինան և ԱՄՆ-ն աշխատում են նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման ուղղությամբ։
Նա հավելել է, որ նախագահների հանդիպումից բացի՝ նախատեսված են նաև բազմաթիվ այլ միջոցառումներ, այդ թվում՝ հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի, գործարար շրջանակների և Միացյալ Նահանգներում բնակվող ուկրաինական համայնքի ներկայացուցիչների հետ։
«Թիմերը ներկայումս աշխատում են Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպման հնարավորության և բովանդակության շուրջ՝ ապահովելու դրա հնարավորինս բովանդակալից լինելը», – հայտնել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Նյու Յորքում սեպտեմբերի 22-ին մեկնարկելու են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի քննարկումները։ Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Վլադիմիր Զելենսկին հույս ունի հանդիպել Թրամփի հետ սեպտեմբերի երկրորդ կեսին։ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ամերիկյան պատվիրակության հետ հանդիպման ընթացքում մտադիր է բարձրացնել էներգետիկ և պարենային անվտանգությանը վերաբերող հարցեր։