Ուկրաինայի անվտանգության ծառայությունում հայտարարում են, որ Սաակաշվիլու ձերբակալման հետ առնչություն չունեն
Ուկրաինայի անվտանգության ծառայությունում հայտարարում են, որ Միխեիլ Սաակաշվիլուն չեն ձերբակալել:
Հայտարարությունն այս մասին արել է գերատեսչության մամլո քարտուղարը:
Երկրի գլխավոր դատախազությունում, ինչպես նաև էմիգրացիոն ծառայությունում հայտարարում են, որ Սաակաշվիլու ձերբակալման հետ առնչություն չունեն:
Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլուն Կիևում, «Սուլուգունի» ռեստորանում ձերբակալել են զինված անձինք:
Միխեիլ Սաակաշվիլուն ձերբակալել են այսօր, Կիևի ժամանակով մոտ 15:00-ին: