Ուկրաինայի անվտանգության ծառայությունում հայտարարում են, որ Սաակաշվիլու ձերբակալման հետ առնչություն չունեն

Ուկրաինայի անվտանգության ծառայությունում հայտարարում են, որ Միխեիլ Սաակաշվիլուն չեն ձերբակալել:

Հայտարարությունն այս մասին արել է գերատեսչության մամլո քարտուղարը:

Երկրի գլխավոր դատախազությունում, ինչպես նաև էմիգրացիոն ծառայությունում հայտարարում են, որ Սաակաշվիլու ձերբակալման հետ առնչություն չունեն:

Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլուն Կիևում,  «Սուլուգունի» ռեստորանում ձերբակալել են զինված անձինք:

Միխեիլ Սաակաշվիլուն ձերբակալել են այսօր, Կիևի ժամանակով մոտ 15:00-ին: