Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը և ռազմածովային ուժերը լայնածավալ հարձակում են հասցրել օկուպացված Ղրիմում տեղակայված ռուսական ռազմակայանի վրա
Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը և ռազմածովային ուժերը լայնածավալ հարձակում են հասցրել օկուպացված Ղրիմում տեղակայված ռուսական ռազմակայանի վրա

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը և ռազմածովային ուժերը լայնածավալ հարձակում են հասցրել օկուպացված Ղրիմում տեղակայված ռուսական ռազմակայանի վրա։ Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ ուկրաինացիները ռուսական ռազմական «Սակի» օդանավակայանի դեմ անօդաչու թռչող սարքեր են կիրառել, որը ծանրաբեռնել է ռուսական հակաօդային պաշտպանությունը, ապա արձակել «Նեպտուն» տիպի հրթիռներ։

Ուկրաինացիների հարձակման ժամանակ ռազմական օդանավակայանում տեղակայված են եղել 12 միավոր «Սու-24» և «Սու-30» ռազմական ինքնաթիռներ, ինչպես նաև «Պանցիր» զենիթահրթիռային համալիրը։

Տեղեկություններ կան 30 զինվորի մահվան մասին։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նշում է, որ Ղրիմում պայթյունները ամեն օր ավելի ու ավելի հաճախ են տեղի ունենում, և օկուպանտներն իրենց ապահով չեն զգում օկուպացված թերակղզում։