Ուկրաինայի 10 մարզերում օդային տագնապ է հայտարարվել
Ուկրաինայի 10 մարզերում օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինայի իշխանությունները Կիևում և 10 այլ մարզերում օդային տագնապ են հայտարարել։ Բնակիչներին հորդորում են գնալ ապաստարաններ։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Կիևի, Ժիտոմիրի, Վիննիցայի, Չերկասի, Չեռնիգովի, Սումիի, Պոլտավայի և Ռիվնե շրջաններում հրթիռային հարվածի սպառնալիք կա։

Ավելի վաղ Կիևում ԱՄՆ դեսպանատունը նոյեմբերի 20-ին դադարեցրել էր աշխատանքը՝ մոտալուտ օդային հարձակման սպառնալիքի պատճառով։

Ուկրաինայում իրենց դեսպանատները ժամանակավորապես փակելու որոշում են կայացրել նաև Իսպանիայի, Իտալիայի և Հունաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունները։