Ուկրաինան վերսկսել է էլեկտրաէներգիայի արտահանումը Սլովակիա
Ուկրաինան վերսկսել է էլեկտրաէներգիայի արտահանումը Սլովակիա

Ուկրաինան վերսկսել է էլեկտրաէներգիայի արտահանումը Սլովակիա, հայտնում է ուկրաինական «Ուկրեներգո» ընկերությունը Telegram-ի էջում։

Ընկերության տվյալներով՝ այսօր սկսվել է էլեկտրաէներգիայի արտահանումը Սլովակիա։ Բացի այդ, արտահանումը շարունակվում է նաև Լեհաստան և Մոլդովա։

Մոլդովա էլեկտրաէներգիայի արտահանումը սկսվել է ապրիլի 11-ից։ Ապրիլի 12-ին Ուկրաինան վերսկսել է էլեկտրաէներգիայի արտահանումը Լեհաստան։