Ուկրաինան ռուսական բանակին մեղադրում է Բախմուտ քաղաքի ռմբակոծության ժամանակ ֆոսֆորային զինամթերք օգտագործելու մեջ
Ուկրաինան ռուսական բանակին մեղադրում է Բախմուտ քաղաքի ռմբակոծության ժամանակ ֆոսֆորային զինամթերք օգտագործելու մեջ

Ուկրաինան մեղադրում է ռուսական բանակին Բախմուտ քաղաքի ռմբակոծության ժամանակ ֆոսֆորային զինամթերք օգտագործելու մեջ։

Ուկրաինացի զինվորականները անօդաչու թռչող սարքի տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է քաղաքը բռնկվել կրակի մեջ:

Ֆոսֆորային զինամթերքի օգտագործումն արգելված չէ, սակայն դրանց օգտագործումը խաղաղ բնակիչներով բնակեցված տարածքներում համարվում է պատերազմի հանցագործություն։ Ֆոսֆորային զինամթերքը նպաստում է հրդեհի արագ տարածմանը, որոնք շատ դժվար է մարել։

Ուկրաինայի հատուկ ջոկատայինների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանը շարունակում է ավերել Բախմուտ քաղաքը։

«BBC»-ի փոխանցմամբ՝ ուկրաինացի զինվորականների հրապարակած տեսանյութից պարզ չէ, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել հիշյալ հարձակումը։