Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Աբխազիայի և Ցխինվալիի օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչների դեմ
Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Աբխազիայի և Ցխինվալիի օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչների դեմ: «Սև ցուցակում», որը հաստատել է Ուկրաինայի իշխանությունը, հայտնվել են օկուպացված Աբխազիայի «կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ» Թամազ Գոգիան, «խորհրդարանի անդամ» Ալմասխան Արձինբան և «արտաքին գործերի նախարարության արտակարգ առաջադրանքների» դեսպան Օլեգ Արշբան:
Պատժամիջոցներ են սահմանվել նաև Ցխինվալիի օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչների նկատմամբ – «նախագահի վարչության ղեկավար» Իգոր Կոզաևի, «խորհրդարանի փոխխոսնակ» Ռուսլան Տեդեևի, «պատգամավորներ» Բախվա Տեդեևի և Իգոր Չոչիևի, ինչպես նաև «նախագահի օգնական» Դավիթ Գազատիի նկատմամբ:
Նշված անձանց պատժամիջոցներ են սահմանվել «ընտրություններին» որպես դիտորդ մեկնելու համար:
Ինչպես մեկնաբանում է Ուկրաինայի իշխանությունը, «սև ցուցակում» ընդգրկված անձանց Ուկրաինայի հաշվեհամարներին արգելանք կդնեն և կարգելեն մուտք գործել երկրի տարածք: Պատժամիջոցները գործելու են երեք տարի:
Ուկրաինայի նախագահի կայքէջում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին հրամանը հրապարկվել է երեկ: Ցուցակում ընդգրկվել է 294 իրավաբանական և 848 ֆիզիկական անձ: Այդ թվում՝ Ավստրիայի, Բելգիայի, Բրազիլիայի, Հունաստանի, Իտալիայի, Նիդերլանդների, Գերմանիայի, ԱՄՆ-ի և Հունգարիայի քաղաքացիներ: