Ուկրաինան պատրաստ է օգնել Հունգարիային և Սլովակիային այլընտրանքային էներգիայի աղբյուրների զարգացման գործում - Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությամբ՝ Ուկրաինան պատրաստ է Հունգարիային և Սլովակիային օգնել էներգակիրների այլընտրանքային աղբյուրների հարցում։
Նախագահի խոսքերով՝ հարցը կքննարկվի հոկտեմբերին, Ուկրաինայի և Սլովակիայի կառավարությունների համատեղ նիստում։
«Կլինի կառավարության նիստ Սլովակիայում, որտեղ Ուկրաինան կարող է առաջարկել և կառաջարկի այլընտրանքային քայլեր էներգետիկ աջակցության ուղղությամբ։ Բայց խոսքը ռուսական նավթի և ռուսական գազի մասին չէ», – ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ այս թեման հնարավոր է քննարկվի նաև հույգարացիների հետ։
«Բայց նրանց կողմից որևէ քայլ չի կատարվել։ Բացի մեդիայում տարածված որոշ ազդակներից, որոնք, անկեղծ ասած, ընդհանրապես ոչ ուկրաինամետ են, այլ ոչինչ չեմ լսում», – նշել է Ուկրաինայի նախագահը։
Հիշեցնենք, որ մինչ այդ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Եվրոպան պետք է որքան հնարավոր է շուտ հրաժարվի ռուսական էներգակիրներից, քանի որ փաստացի ֆինանսավորում է «պատերազմ սեփական դեմ»։ Դրանից հետո Թրամփը հեռախոսով զրուցել էր Հունգարիայի վարչապետի հետ։
ԱՄՆ առաջնորդի հետ բանակցություններից հետո Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ Հունգարիան չի կարող հրաժարվել ռուսական էներգակիրներից, քանի որ չունի այլընտրանք, և եթե Բուդապեշտը դա անի, ապա հարյուրավոր հունգարական ընտանիքներ կդառնան աղքատ։