ՈՒկրաինան կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել Դոնբասում իրավիճակի սրումը
Ուկրաինան միջազգային հանրությանը կոչ է անում դատապարտել Դոնբասում իրավիճակի սրումը: Հայտարարությունն այս մասին իր «թվիթերում» գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակը:
ՈՒկրաինայի իշխանությունների հաղորդմամբ, երկրի արևելքում ռուսամետ զինված խմբավորումներ այսօր առավոտյան փորձել են հատել տարանջատման գիծը և կրակ են բացել ուկրաինացի զինվորների դիրքերի ուղղությամբ: Արդյունքում, զոհվել է մեկ և վիրավորվել չորս զինվորական:
Դոնբասում սրված իրավիճակի կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսը: