Ուկրաինան Իսրայելի հետ կնքել է Ազատ առևտրի մասին պայմանագիր
Ուկրաինան Իսրայելի հետ կնքել է Ազատ առևտրի մասին պայմանագիր

Ուկրաինան Իսրայելի հետ կնքել է Ազատ առևտրի մասին պայմանագիր: Պայմանագիրն ստորագրել են երկու երկրների էկոնոմիկայի նախարարները:

Մինչ այդ, Երուսաղեմում կայացել է Իսրայելի և Ուկրաինայի վարչապետների հանդիպումը:

Պետրո Պորոշենկոյի խոսքով, Ուկրաինան և Իսրայելը հանել են տնտեսական բոլոր պատնեշները:

Ըստ համաձայնագրի, Ուկրաինայում արտադրված ապրանքի ավելի քան 80%-ի համար չեղարկվում է ներմուծման սակագինը: Ինչպես հայտարարում է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարը, պայմանագրի գործարկումից հետո, Ուկրաինայի էկոնոմիկայում ավելանալու է Իսրայելի ներդրումների ծավալը: