Ուկրաինան հայտնում է, որ Խարկովում ռուսական «Շահիդ» անօդաչու սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, 27-ը՝ վիրավորվել

11:17, 30.03.2025

Վերջին տվյալներով՝ Ռուսաստանի կողմից «Շահիդ» անօդաչու սարքերի միջոցով Խարկովի վրա հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ 27-ը։ Վիրավորների թվում կան 5-ից 17 տարեկան հինգ երեխաներ։ Այս մասին հայտնել են Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը և Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։

Քաղաքի քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ անօդաչու սարքերի հարվածներ են հասցվել Խարկովի վեց տեղամասերի։

Վնասված օբյեկտների թվում են առեւտրի կենտրոնը, բազմահարկ բնակելի շենքերը, բուժհաստատությունը, գրասենյակային շենքը։

Նմանատիպ