Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են Զապորոժիեի ատոմակայանում ժամանակավոր հրադադարի մասին
Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնության են եկել Զապորոժիեի ատոմակայանում ժամանակավոր հրադադարի շուրջ։
ՄԱԷԳ-ի մամուլի ծառայության տվյալներով՝ որոշում է կայացվել վերանորոգել պահուստային էլեկտրահաղորդման գծերը և վերականգնել պահուստային էլեկտրամատակարարումը։
Ռուս պաշտոնյաների խոսքով՝ վերանորոգումը կտևի առնվազն մեկ շաբաթ։
Բացի այդ, ՄԱԷԳ-ի մամուլի ծառայության տվյալներով՝ Զապորոժիեի ատոմակայանի տարածքում ճառագայթման մակարդակը նորմայի սահմաններում է։