Ուկրաինան և Լեհաստանը շուտով երկկողմ համաձայնագիր կստորագրեն համատեղ սահմանային և մաքսային հսկողության մասին. Վոլոդիմիր Զելենսկի
Ուկրաինան և Լեհաստանը շուտով երկկողմ համաձայնագիր կստորագրեն համատեղ սահմանային և մաքսային հսկողության մասին. Վոլոդիմիր Զելենսկի

Ուկրաինան և Լեհաստանը շուտով երկկողմ համաձայնագիր կստորագրեն համատեղ սահմանային և մաքսային հսկողության և ընդհանուր պայմանական սահմանի մասին, երբ Ուկրաինան դառնա Եվրամիության անդամ։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ Գերագույն ռադայում իր լեհ գործընկեր Անջեյ Դուդայի հետ ելույթի ժամանակ։

«Ուկրաինան և Լեհաստանը շուտով երկկողմ համաձայնագիր կստորագրեն համատեղ սահմանային և մաքսային հսկողության և միասնական պայմանական սահմանի մասին։ Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել մոտ ապագայում դա վերածել համապատասխան երկկողմ համաձայնագրի։ Առաջին հերթին ընդհանուր սահմանների և մաքսային հսկողության առումով, իսկ հետո միասնական պայմանական սահման, երբ Ուկրաինան դառնա Եվրամիության անդամ»,- ասել է Զելենսկին։

Այստեղ Զելենսկին վստահություն է հայտնել, որ բոլոր անհրաժեշտ որոշումները՝ նախ Ուկրաինայի թեկնածուի կարգավիճակը, ապա՝ լիիրավ անդամակցությունը, անպայման կընդունվեն։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Լեհաստանի Սեյմին՝ Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով Լեհաստան տեղափոխված Ուկրաինայի քաղաքացիներին օգնության մասին վերջին օրենքի համար։

«Սա աննախադեպ որոշում է, ըստ որի մեր քաղաքացիները, որոնք ստիպված են եղել տեղափոխվել Լեհաստան ռուսական ագրեսիայի պատճառով, ստանում են գրեթե նույն իրավունքներն ու հնարավորությունները, ինչ Լեհաստանի քաղաքացիները», – ասել է Զելենսկին։