Ուկրաինան չի զիջի իր տարածքներն արևելքում՝ պատերազմը դադարեցնելու համար, ուկրաինացի զինվորականները պատրաստ են կռվել Դոնբասի համար. Վոլոդիմիր Զելենսկի

10:40, 18.04.2022

Ուկրաինան չի զիջի իր տարածքներն արևելքում՝ պատերազմը դադարեցնելու համար, ուկրաինացի զինվորականները պատրաստ են կռվել Դոնբասի համար,- սա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունն է, որը նա արել է «Սի Էն Էն» հեռուստատեսության եթերում։

Զելենսկին ասել է, որ Ուկրաինան երաշխիքներ չունի, որ եթե Ռուսաստանին հաջողվի գրավել Դոնբասը, նա դեռ չի փորձի հարձակվել Կիևի վրա։

«Դրա համար մեզ համար շատ կարևոր է դա թույլ չտալ։ Եկեք տեր կանգնենք, քանի որ այս կռիվը կարող է ազդեցություն ունենալ ողջ պատերազմի վրա։ Ուստի մենք հասկանում ենք, որ այն փաստը, որ նրանք դուրս են եկել Կիևից, Չերնիգովից և այլ քաղաքներից, չի նշանակում, որ նրանք կրկին չեն հարձակվի Կիևի վրա, եթե հաջողվի գրավել Դոնբասը», – ասել է Զելենսկին։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք Ուկրաինան կհաղթի, Զելենսկին պատասխանել է. «Այո, իհարկե, նա կհաղթի»:

Նմանատիպ