ՈՒկրաինան այսօրվանից վերսկսել է միջազգային ավիաչվերթները: Համապատասխան լուրը ուկրաինական լրատվամիջոցները տարածում են, Կիևի օդանավակայանների վարչությանը հենվելով:
Այսօր, հունիսի 15-ին Բորիսպոլի օդանավակայանում նախատեսվում է 15 չվերթ, այստեղից չորսը`միջազգային: Մասնավորապես, Բորիսպոլի օդանավակայանից երկու թռիչք կիրականացվի Մինսկի, մեկը ՝ Ամստերդամի, մեկը՝ Դուբայի ուղղությամբ:
Օդանավակայանների կայքում նշվում է, որ նախատեսվում են թռիչքներ դեպի Քիշնև, Վիլնյուս և Օստենդե: