Ուկրաինան արգելել է երեք հունգարացի զինծառայողների մուտքը երկիր
Ուկրաինան արգելել է երեք հունգարացի զինծառայողների մուտքը երկիր

Ուկրաինան արգելել է երեք հունգարացի զինծառայողների մուտքը երկիր՝ ի պատասխան Հունգարիայի գործողությունների, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։

Ինչպես նշել է Սիբիգան, Հունգարիայի կողմից ցանկացած անհարգալից գործողություն կարժանանա համարժեք պատասխանի։

«Մենք արգելք ենք դրել երկիր մուտք գործելու երեք բարձրաստիճան հունգարացի զինծառայողների համար։ Սա մեր հայելային արձագանքն է Հունգարիայի կողմից մեր զինծառայողների նկատմամբ նախկինում սահմանված անհիմն արգելքին։ Հունգարիայի կողմից ցանկացած անհարգալից գործողություն, մասնավորապես մեր զինծառայողների նկատմամբ անհարգալից գործողությունները, կարժանանան համարժեք պատասխանի», – գրել է Սիբիգան սոցիալական ցանցերում։

Տեղեկության համար, օգոստոսի վերջին Հունգարիայի կառավարությունը արգելեց ուկրաինական անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդիին, ով հունգարական ծագում ունի, մուտք գործել երկիր՝ «Դրուժբա» նավթամուղի վրա հարձակման պատճառով։ Բացի այդ, Հունգարիան նաև հուլիսին արգելեց երեք ուկրաինացի զինվորների մուտքը երկիր։