Ուկրաինան անօդաչու թռչող սարքով հարձակվել է Կրասնոդարի երկրամասի Կովկաս նավահանգստի վրա, վիրավորվել է երեք մարդ
Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացրել Կրասնոդարի երկրամասի Կովկաս նավահանգստի վրա, որի հետևանքով վիրավորվել է երեք մարդ։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի օպերատիվ շտաբը։
Նավահանգստում անօդաչու թռչող սարքերի ընկնող բեկորների պատճառով վնասվել է նավ։
Շտաբի տվյալներով՝ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, որը արագորեն մարվել է։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։
Օպերատիվ շտաբի տվյալներով՝ Աֆիպսկի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքերի ընկնող բեկորների հետևանքով։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 14-ի գիշերը ՀՕՊ ուժերը ոչնչացրել են ուկրաինական 87 անօդաչու թռչող սարք, որոնցից 31-ը՝ Ազովի ծովի օդային տարածքում, իսկ 16-ը՝ Կրասնոդարի երկրամասում։