Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացրել Մոսկվայի մարզի ջերմաէլեկտրակայանի վրա
Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացրել Մոսկվայի մարզի ջերմաէլեկտրակայանի վրա

Ըստ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի՝ այսօր լուսաբացին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կրեմլից 120 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Շատուրա ջերմաէլեկտրակայանի վրա։ Հաղորդում է Reuters-ը։

«Մի քանի անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից։ Մի քանիսը ընկել են գործարանի տարածքում։ Հրդեհ է բռնկվել օբյեկտում», – ասել է Վորոբյովը։

Վորոբյովի խոսքով՝ միացվել է պահեստային էլեկտրամատակարարումը։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ սա Կիևի կողմից Ռուսաստանի խորքում գտնվող գործարանի վրա իրականացված ամենամեծ հարձակումներից մեկն է։