Ուկրաինան աջակցել է Վրաստանի հետ ID քարտերով երթևեկելու մասին պայմանագրի նախագիծը

Ուկրաինան աջակցել է Վրաստանի հետ ID քարտերով երթևեկելու մասին պայմանագրի նախագիծը,- տեղեկությունն այս մասին տարածում է ուկրաինական մամուլը:

Ըստ համաձայնագրի, Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիները կկարողանան երթևեկել ներքին կենսաչափական անձնագրերով – ID քարտերով:

Ինչպես մինչ այդ հայտարարել է Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը, համապատասխան համաձայնագիրը պատրաստվում են կնքել Նյու Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանին երկու պատվիրակությունների այցի ժամանակ: